Քաղաքական

13.06.2023 18:38


ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին․ Բորել

ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին․ Բորել

Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ պատասխանելով ԵԽ պատգամավորների հարցերին։

Բորելն ընդգծել է, որ դիտորդական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հանձնառությամբ օժտված մասնագետներից, որոնք զինված չեն։ Թվով 100 դիտորդներ ունեն երկու տարվա առաքելություն իրականացնելու մանդատ և պետք է նպաստեն իրավիճակի կայունացամանը սահմանների երկայնքով։

Բորելը շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։

«Եվրոոպական առաքելության առավել արդյունավետ գործունեության համար պետք է լինի լրացուցիչ իրավակազմակերպչական հարցերի համարժեք լուծում։ Միջազգային հանրությունն ու ԵՄ-ն հորդորել են Ադրբեջանին հնարավորություն ընձեռել, որպեսզի դիտորդները կարողանան մուտք գործել Լաչինի միջանցք ու լինել այնտեղ տեղակայված անցակետում»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։

Բորելը նաև շեշտել է, որ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը