Կայացել է «Եվրո–2012»–ի առերես խաղերի վիճակահանությունը
«Lenta.ru»–ն հաղորդում է, որ Լեհաստանում կայացել է Եվրոպայի 2012թ. առաջնությանը մասնակցելու համար առերես հանդիպումների վիճակահանությունը։
«Ուեֆա»–ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Չեխիան մրցելու է Չեռնոգորիայի, Թուրքիան՝ Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինան՝ Պորտուգալիայի հետ, իսկ Իռլանդիայի մրցակիցը լինելու է Էստոնիայի հավաքականը։ Առաջին հանդիպումները կայանալու են նոյեմբերի 11–ին և 12–ին։ Պատասխան խաղերը տեղի են ունենալու նոյեմբերի 15–ին։
Երկու խաղում հաղթած 4 թիմերը կմիանան Գերմանիային, Իտալիային, Նիդեռլանդներին, Անգլիային, Իսպանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային, Հունաստանին, Դանիային և Շվեդիային, ինչպես նաև Ուկրաինային և Լեհաստանին, որտեղ կայանալու է «Եվրո–2012»–ը։