Լրահոս

13.10.2011 16:47


Սիրիական զորքերը մտել են Լիբանան

Սիրիական զորքերը մտել են Լիբանան

Ինչպես հաղորդում է «The Daily Star»–ը, Սիրիական զորքերը հոկտեմբերի 12–ի երեկոյան ներխուժել են հարևան Լիբանանի տարածք, մասնավորապես Անջար քաղաքի շրջաններից մեկը։

Ականտեսների պատմածով՝  սիրիացի 15 զիծառայողներ Լիբանանի տարածքում առաջ են եկել մինչև 150 մետր և դիրք են գրավել բլրի վրա, որտեղից երևում է ամբողջ շրջակայքը։

Իրենց գործողությունները նրանք ոչ մի կերպ չեն բացատրել, սակայն հայտնի է, որ այդ տեղը մաքսանենգներն օգտագործում են սահմանը հատելու համար։

Սիրիացիներն իրենց տարածք են վերադարձել միայն այն բանց հետո, երբ միջամտել են Լիբանանի զինվորականները, ովքեր դեպքի վայր են ժամանել և հարևաններին համոզել, որ նրանց գործողություններն անօրինական են։

Վերջին ամիսներին սիրիացիներն արդեն մի քանի անգամ մուտք են գործել ուրիշի տարածք։ Հիմնականում դա եղել է ընդդիմադիրների հետապնդման ժամանակ, երբ նրանք Լիբանան են փախել ոստիկաններից և զինվորականներից փրկվելու համար։

Նման հետապնդումներից մեկի ժամանակ Բեկաա հովտի մոտ սիրիացիները գնդակահարել էին Լիբիայի քաղաքցու՝ տեղի  ագարակատերրեից մեկին։ Այդ միջադեպը նյարդայնացրել է ոչ միայն համագյուղացիներին, այլ նաև Լիբանանի քաղաքական կուսկացություններին։

Լիաբնանի իշխանությունները  Դամասկոսին կոչ են արել չխախտել Լիբանանի ինքնիշախանությունն ու անձեռնմխելիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը