Կարծիք

13.06.2023 12:52


Ինչպես փոխել իշխանությունը և ումից այն ստանալ

Ինչպես փոխել իշխանությունը և ումից այն ստանալ

Հայաստանյան քաղաքական կյանքի հիմնարար վեճերից մեկը հետևյալն է՝ իշխանության աղբյուրը ժողովո՞ւրդն է, թե՞ ոչ։ Բոլորն էլ հայտարարում են, որ ժողովուրդը պետք է որոշի, բայց շատերն իրականում այլ բան են մտածում։

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ քաղաքական շրջանակների մեծ մասի համար Սահմանադրության 2–րդ հոդվածը («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»), որն անփոփոխելի է, ձևական բնույթ ունի։ Մի մասը համոզված է, որ քաղաքական փոփոխությունը պետք է վերնախավային բնույթ կրի, մյուս մասը կարծում է, որ ամեն ինչ դրսից է որոշվելու, երրորդները՝ մեկ այլ տարբերակ են տեսնում։ Մի խոսքով, ժողովրդի դերը մինիմիզացված է և ունի ֆոնային բնույթ։

Այս առումով իշխանությունը որոշակի ձևական առավելություն ունի իր որոշ ընդդիմախոսների համեմատ։ «Ժողվարչապետի» համար ժողովուրդը և առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացի գրոշի արժեք անգամ չունեն, բայց ինքը ցույց է տալիս, թե իբր ինքը խոնարհվում է նրանց առաջ ու սիրում բոլորին։ Նա ձևականորեն պահում է «ժողովուրդն իշխանության աղբյուրն է» բանաձևը։

Իմ համոզմամբ՝ պետք է քաղաքական գործընթացներում անկեղծորեն հիմք ընդունել Սահմանադրության 2–րդ հոդվածն ու ժողովրդի աջակցությամբ գնալ իշխանափոխության, որպեսզի կարողանանք Հայաստանի ու Արցախի ավտանգության, խաղաղ զարգացման հարցը լուծել։ Այլ կերպ մտածողները զբաղված են ամեն ինչով, բացի քաղաքականությունից։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը