Լրահոս

13.10.2011 16:30


Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սարկոզի՞ն կարող է միջնորդ դառնալ

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սարկոզի՞ն կարող է միջնորդ դառնալ

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»–ն  գրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ։

Նման առաջարկություն արվել է տարածաշրջան Սարկոզիի կատարած այցի ժամանակ և, ինչպես տեղեկացնում է «Նեզավիսիմայա գազետա»–ն, այդ մտահղացումն արժանացել է Ռուսաստանի ու ԱՄՆ–ի հավանությանը։

Միաժամանակ ռուսական պարբերականը նշում է, որ ՀՀ ԱԳՆ–ում այդ տեղեկատվությունը կտրականապես հերքել են։

Այս խորագրի վերջին նյութերը