Լրահոս

13.06.2023 10:02

Երևանում Mercedes Sprinter-ը բախվել է վերամբարձ կռունկին և մխրճվել մեկ այլ վերամբարձ կռունկի մեջ. կա 10 վիրավոր

Երևանում Mercedes Sprinter-ը բախվել է վերամբարձ կռունկին և մխրճվել մեկ այլ վերամբարձ կռունկի մեջ. կա 10 վիրավոր

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի կալցավո»-ի հարևանությամբ, բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները, բոլոր վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով Mercedes Sprinter-ը որը վերածվել է մետաղի ջարդոնի պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներն են:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։