Քաղաքական

13.06.2023 08:28


Փաշինյանը զիջում է ազգային շահերը խոշոր պետություններին իր իշխանությունը պահելու համար․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Փաշինյանը զիջում է ազգային շահերը խոշոր պետություններին իր իշխանությունը պահելու համար․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Հայաստանի սուվերենության աստիճանն այս իշխանության գործունեության եւ արցախյան պատերազմի հետեւանքով այնքան է նվազել, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող պահել Սյունիքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը:

«Այն, որ այսօր Սյունիքը մեր վերահսկողության տակ է եւ թուրքադրբեջանական հարձակում չի եղել, առանջանհերթ Իրանի, ապա Ռուսաստանի շնորհիվ է։ Հայաստանն իր այսօրվա ռեսուրսներով աշխարահաքաղաքական նման նշանակություն ունեցող տարածքը չի կարող ինքնուրույն պաշտպանել։ Այստեղ հարց է, թե ում հետ է Հայաստանը կոալիցիա կկազմի՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրիքայի։ Գլոբալ հարց է, թե ով է Սյունիքում իրավիճակը հսկելու։ Սա է աշխարհի կարգը, եթե դու փոքր երկիր ես եւ քո նկատմամբ կենսական հետաքրքրություն կա, ապա կա՛մ դու վերանում ես, կա՛մ մտնում ես կոալիցիայի մեջ։ Հայաստանը դատապարված է կոալիցայի մեջ մտնել։ Եթե Հայաստանը մտնում է թուրքական զոնայի մեջ, Սյունիքը հաջորդ փուլում լինելու է թուրքական, եւ ոչ միայն ճանապարհի վերահսկողության առումով։ Ռուսաստանի ազդեցության մասով հարց է՝ Ռուսաստանն ունի՞ այդքան ներուժ, թե՞ ոչ։ Ռուսաստանն ինքը կարող է ինչ-որ երկրի հետ կոալիցիա կազմել իր շահերը պաշտպանելու համար»,-նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասի, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան։ ՔՊ-ականների քաղաքականությունը խոսում է թուրքական զոնայի մասին, եւ այդ դեպքում էլ իշխանությունն էլ նույնպես լինում է թուրքական ազդեցության տակ։

«Երբ որ Փաշինյանը գնաց Անկարա, եւ այդ ծաղրանկարը ցույց տվեցին՝ իրեն կռացած, ակնհայտ էր, որ Փաշինյանը եկել էր իր վասալությունը հայտնելու, այսինքն՝ հաստատելու Հայաստանում վարչապետ լինելու իր իրավունքը։ Եվ այս իշխանությունն իր լեգիտիմությունը ոչ թե հասարակությունից է ստանում, այլ այնտեղից։ Փաշինյանը զիջում է ազգային շահերը խոշոր պետություններին իր իշխանությունը պահելու համար։ Նիկոլ Փաշինյանը միանձնյա է որոշում կայացնում։ Ինքը հիմա իրավունք է տալիս Երասխ մտնել։ Չկան Հայաստանում ազդեցիկ ուժեր, որոնք հանրությանը կբացատրեն՝ ինչ է կատարվում։ Միայն էմոցիոնալ խոսքեր, իսկ հանրությունն իրականությունը չի հասկանում։ Այս համատեքստում մենք պետք է պատկերացնենք Սյունիքի ճանապարհի հարցը։ Ադրբեջանին պետք է, որ տիրապետությունը ռուսական լինի, որ Հայաստանը հրաժարվի իր վերահսկողությունից, եթե Ռուսաստանը վաղը թուլանա, ու հեռանա, ինքը կասի՝ սա այն երկիրն է, որը համաձայն է իր տարածքը դնել այլ երկրի վերահսկողության տակ, այդ երկիրը թուլացել է, ես՝ հզորացել։ Գուցե Ադրբեջանն այլ կետում էլ սպասելիքներ ունի»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ հնարավոր է, որ Ադրբեջանն առեւտրի մեջ է մտել Ռուսաստանի հետ, եւ պայմանների մեջ է Արցախի դատարկումը հայերից։

«Ռուսաստանին եւ Ադրբեջանին ձեռնտու է, որ այդ միջանցքը գոնե լինի ռուսական տիրապետության տակ։ Այդ դեպքում ինքը կարող է մտնել ռուս-իրանական ազդեցության գոտի։ Ամբողջ խաղը գնում է ճանապարհների բախման շուրջ։ Ցավոք, Արցախի մեր հայրենակիցները դարձել են խաղաղության խաղաքարտ, ամեն կողմից օգտագործվում են։ Հենց այդ պատճառով, որ Ադրբեջանը հասկացավ՝ գնալու է ճնշումների եւ հետաձգեց Վաշինգտոնի բանակցություններում իր մասնակցությունը»,-ընդգծեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը