Հայաստանն այսքան տարի Թուրքիայի կողմից պատերազմից խուսափել է ռուս զինվորականների ներկայության արդյունքում. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան
Հայաստանի սահմանների անվտանգությունը, հատկապես թուրքական կողմից, միանշանակորեն պահպանվել են ռուս զինվորական ներկայության արդյունքում. մենք այսքան տարի այդ կողմից պատերազմից խուսափել ենք հենց այդ ներկայության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանի սահմանների վերահսկողությունը ամբողջությամբ հայկական ծառայությունները պետք է իրականացնեն:
«Մի կողմից շատ լավ կլիներ, որ հայկական սահմանապահ ուժերն այնքան ամուր ու զինված լինեին, եւ բանակն այնքան ամուր լիներ, որ երրորդ երկրի անհրաժեշտությունը չունենար՝ սահմանների անվտանգությունն ապահովելու համար, սակայն մենք շատ լավ գիտենք, որ սահմանների անվտանգությունը հատկապես թուրքական կողմից միանշանակորեն պահպանվել են ռուս զինվորական ներկայության արդյունքում: Մենք այսքան տարի այդ կողմից պատերազմից խուսափել ենք հենց այդ ներկայության արդյունքում»,-նշեց Ձյունիկ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանից դուրս բերելու գործընթաց.
«Եվ դա արվում է շատ լավ օգտագործելով միջանցքի առումով հայ հասարակության մեջ միանշանակ բացասական վերաբերմունքը, եւ դրա քողի ներքո պատրաստակամություն հայտնելու իրենց վրա վերցնելու սահմանների վերահսկողությունը: Ես չեմ զարմանա, որ այդ համաձայնությունից շատ կարճ ժամանակ անց պայմանագրային հիմունքներով այդ երկաթգծի վերահսկողությունը հանձնվի արեւմտյան ընկերությունների եւ օտար ուժերի մուտք արվի Հայաստան, նաեւ ԵՄ դիտորդներին վերափոխելով ՆԱՏՕ-ին ռազմական ներկայության. դա շատ հեշտ է արվելու, հաշվի առնելով ԵՄ դիտորդների այն մանդատը, որով նրանք այսօր գտնվում են Հայաստանում»:
Ճշտող հարցին՝ արդյոք դա ենթադրո՞ւմ է, այդ սահմանները չեն մնալու Հայաստանի վերահսկողության տակ, Աղաջանյանը պատասխանեց. «Այս պահին հաշվի առնելով այն ակտիվ գործընթացները, որոնք այսօրվա իշխանությունները տանում են՝ այստեղից ռուսական գործոնը դուրս բերելու առումով, ես չեմ զարմանա, որ դա ուղղակի առաջին քայլն է, որին հաջորդելու է Արեւմուտքի ներկայությունն այստեղ ապահովելու համար»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ ադրբեջանական կողմը չնայած նրան, որ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր կետերը, սակայն այդ կետը պաշտպանում է, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Այս պարագայում նա փորձում է ռուսական կողմի մոտ միավորներ ստանալ՝ դրական իմիջ ձեւավորելով, սակայն դա ընդամենը խաղ է, եւ հաջորդ վայրկյանին Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել՝ եթե հայկական կողմը համաձայն է, ես խնդիր չունեմ»: