Լրահոս

13.10.2011 15:16


ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ կարող է»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ կարող է»

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը երկարատև դադարից հետո վերադարձել է, ապա Քոչարյանն էլ բարոյական իրավունք ունի վերադառնալու, և հաշվի առնելով նրա կառավարման տարիների հաջողությունները՝ այդ վերադարձի դեպքում Քոչարյանն առավել շահեկան դիրքում կգտնվի, քան Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երբ վերադարձավ մեծ քաղաքականություն:

–Եթե առաջին նախագահը վերադարձել է մեծ քաղաքականություն, ապա երկրորդն էլ կարող է: Ինձ թվում է` Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ շանսեր ունի նախագահ դառնալու, այսինքն`շահեկան դիրքում է երկրորդ նախագահը,–նշել է Հ. Հարությունյանը: ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք շատ մարդիկ, ովքեր այժմ ՀՀԿ անդամ են, մեծ առաջընթաց են ունեցել, և ստորություն կլինի դա ժխտելը։

Համլետ Հարությունյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ի գործն է՝ շուրջօրյա՞, թե՞ կեսօրյա հանրահավաքներ կանի, իսկ արդեն սկսված նախընտրական շրջանում զուտ նստացույցերով կամ դասախոսություններով առավելության հասնել հնարավոր չէ:

–Սովորաբար ընդդիմությունը ձնագնդիի նման է, սակայն այսօրվա միտինգները նայելուց ես ձնհալոցի տպավորություն եմ ստանում,–ավելացրել է նա։–Ոնց որ էս ժողովրդին ձեռ են առնում` մե՛կ երկխոսում են, մե՛կ չեն երկխոսում, մե՛կ նստում են, մե՛կ վեր են կենում: Կլինի ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ինչ հզոր ուժ էլ ուզում է լինի, հաջողության չի հասնի, եթե նորմալ մարտավարություն չի իրականացնում: Նրանց նույնիսկ Ահարոն Ադիբեկյանի թվերը չեն օգնի: Եղբա՛յր, աշխատե՛ք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը