Ադրբեջանի ներքին գործերի նախարար գեներալ–գնդապետ Ռամիլ Ուսուբովն այսօր ժամանելու է Հայաստան։ Այս մասին հայտնում է «1news.az»–ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությանը։
Երևանում նա մասնակցելու է ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին։
Երկու օր տևող միջոցառմանը կսահմանվեն ԱՊՀ երկրների ՆԳՆ մարմինների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, կարծիքներ կփոխանակվեն հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման վերաբերյալ։
ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի համագործակցության հայեցակարգը, ԱՊՀ 20–մայակի առնչությամբ միջոցառումների հարցը և այլ խնդիրներ։
Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը այսօր ժամանելու է Երևան