Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:
Դրանում նշվում է, որ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Ըստ տեղեկագրի՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիով։ Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։

Աղբյուրը՝ tert.am