Քաղաքական

10.06.2023 10:07


Հարավային Կովկասում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին գործընթացից դուրս մղելուն․ Զախարովա

Հարավային Կովկասում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին գործընթացից դուրս մղելուն․ Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հարցում Եվրամիության միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նկատում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդության բացարձակապես քաղաքականացված և կոնյունկտուրային բնույթը, որտեղ շեշտը դրված է ոչ թե իրավիճակի կայունացմանը նպաստելուն, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ձգտման վրա»-ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Զախարովան հավելել է, որ իր խոսքերը հավաստող հստակ օրինակ են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության չնշմարվող արդյունքները:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորմանը վաշինգտոնյան հարթակի միացումը Ռուսաստանին բանակցային ուղուց դուրս մղելու ԱՄՆ փորձերի համատեքստում է:

Իսկ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ ասել էր, որ Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը