ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ:
Նշվում է, որ Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։