Լրահոս

13.10.2011 13:59


Արցախում սկսվել է աշնանային զորակոչը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Հրամանագրի համաձայն` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը