Քաղաքական

09.06.2023 11:46


Աշոտ Փաշինյանի առևանգման գործով նիստը դռնփակ է ընթանում. լրագրողներին ներս չեն թողել (ուղիղ)

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով նիստը դռնփակ է ընթանում. լրագրողներին ներս չեն թողել (ուղիղ)

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 9-ին, նշանակված է Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական հերթական նիստը։

Գործով կալանավորված 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանի պաշտպանական կողմին նիստից առաջ թույլ չէին տալիս մտնել դատարան։

Դատարանի կարգադրիչը պաշտպանական կողմին հայտնեց, որ դատարանի կազմը որոշում ունի դատական նիստը դռնփակ անցկացնելու։

«Դռնփակ նիստ անցկացնոլու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր, մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,–դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Ըստ նրա` դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը պետք է ներկայացներ կողմերին, ու փաստաբանները ևս պետք է դիրքորոշում հայտնեին։

Քիչ անց փաստաբաններին ներս թողեցին դատարան, լրագրողները, սակայն, նիստին ներկա չեն լինի։

Հատկանշական է, որ Աշոտ Փաշինյանը եւս լրագրողներին հայտնեց, որ իրենք եւս դռնփակ նիստ անցկացնելու միջնորդություն չեն ներկայացրել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը