Քաղաքական

13.10.2011 13:53


Արամ Կարապետյան. «Նոր ուժ է ստեղծվելու»

Արամ Կարապետյան. «Նոր ուժ է ստեղծվելու»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները մտածում են հերթական ընտրությունները գրովի դարձնել:

–Իշխանությունը կնայի այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք կարող են ինչ–որ կերպ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, կպայմանավորվի, տեղերը կբաշխի, և այստեղ էլ հենց հին հանրապետականներին կհանեն ու նոր  կարիերիստներին կամ էլ «լավ տղերքին» կբերեն, քանակ կավելացնեն ու կպակասեցնեն։ Այստեղ կտեսնենք տնտեսական լծակներով ռեալ հարվածներ. որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ինչ–որ պատժիչ գործողություններ կիրականացնեն։ Եթե այսպես եղավ, ու ընտրությունները պայմանավորված եղան, ապա գլխավոր ճակատամարտը կգնա նախագահական ընտրություններում,–ասել է նա։

Ըստ Արամ Կարապետյանի՝ Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ լինելու է երկու ուղղություն։

–Մեկը գլոբալիստների ուղղությունը, որոնք կողմ են հայ–թուրքական սահմանի բացմանը, ղարաբաղյան խնդրի լուծմանը, այսպես ասած՝ «սերգոջանային» տեսակետներ ունեն՝ ամեն ինչ հանձնենք, և երկրորդը, որն անվանում ենք ազգային ուժ, և որը հասկանում է գլոբալիզացիայի խնդիրները, քանի որ 21–րդ դար է, բայց համարում է, որ կարող է մեր շահերին ծառայեցնելով այդ ամենն անել,–ասել է նա։

Ըստ Արամ Կարապետյանի՝ Հայաստանում ամեն ինչ փոխվում է, բացի օլիգարխներից։

–Հիմա եթե Տիգրան Սարգսյանը որոշել  է հարկերը հավաքել Ռոբերտ Քոչարյանի թևից (որքան իր հարցազրույցից հասկացանք), ապա սա նշանակոմ է, որ նա մտադիր է և փորձելու է թուլացնել Ռոբերտ Քոչարյանին։ Վերջիվերջո, ամեն ինչ պետք է անեն, որ իրար դեմ մնան Լևն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց դա էլ չի ստացվում, որովհետև խնդիրներ կան։ Ստացվում է, որ կա՛մ 2013–ին կա տրանսֆորմացիա երեք նախագահների, կա՛մ պայքար։ Արտաքին քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ  նոր պայքար է լինելու, նոր ուժ է ստեղծվելու։ Ես համոզված եմ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը