Աշխարհ

09.06.2023 10:10


Անհայտ անձը ջարդել է Սլովակիայի նախագահի սիրելիի մեքենան

Անհայտ անձը ջարդել է Սլովակիայի նախագահի սիրելիի մեքենան

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի սիրելին՝ Յուրայ Ռիզմանը, դիմել է ոստիկանություն՝ մեքենայի վնասման պատճառով՝ այն ֆոնին, որ ինքը և պետության ղեկավարը որոշ ժամանակվա ընթացքում սպառնալիքներ են ստանում։ Այս մասին Ռիզմանը հայտնել է Facebook-ի իր էջում։

Տղամարդու խոսքով՝ անհայտ «երկրպագուն» բռունցքով հարվածել է իր մեքենայի տանիքին, մեկ այլ փորվածք մնացել է անցքի կողքին։

Ռիզմանը հայտարարել է, որ վնասի չափը կազմում է մոտ 1600 եվրո։ Նա ասել է, որ մեքենան թողել է վճարովի, բայց չվերահսկվող ավտոկայանատեղիում։

Սլովակիայի նախագահի բնապահպանական և քաղաքացիական հասարակության հարցերով նախկին խորհրդականը բացառել է, որ մեքենայի վրա պարզապես ինչ-որ բան կարող է ընկնել, քանի որ մոտակայքում գտնվող մյուս մեքենաները չեն վնասվել։

«Իհարկե, ես դիմեցի ոստիկանություն… Սոցցանցերում գրառումներից, գռեհիկ նամակներից ու ուղղակի սպառնալիքներից հետո մեքենան վնասվեց։ Չեմ կասկածում, որ դա պայմանավորված է նրանով, թե ում եմ տեսնում և ինչով եմ զբաղվում»,-գրել է Ռիզմանը:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը