Քաղաքական

08.06.2023 16:22


Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Բաքվում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցում է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունը»,-նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Այս խորագրի վերջին նյութերը