Մեկնաբանություն

08.06.2023 23:20


Անպատժելիությունից հաբռգած ՔՊ-ն սպառնում է հասարակությանը, հարձակվում երեխաների վրա

Անպատժելիությունից հաբռգած ՔՊ-ն սպառնում է հասարակությանը, հարձակվում երեխաների վրա

Օրվա «հայտնությունը» ոչ անհայտ Վարդգես Գասպարին էր, որ տևական աներևութացումից հետո պառկացույց էր անում կառավարության շենքի առաջ՝ «Մարդու վրա թքելն արդարացում չունի» գրությունը դոշին դրած: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր առանձնապես գնահատել էին Վարդգես Գասպարու օպերատիվությունը, թե որքա՜ն արագ, կարելի է ասել՝ կայծակնային է նա արձագանքել ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանի կողմից իր թիկնապահների միջոցով քաղաքացուն բռնելու և մարդու վրա թքելու փաստին:

Մյուս կողմից, այն, որ Վարդգես Գասպարին կրկին սկսել է պառկացույց անել, ինչ-որ առումով խորհրդանշական է:

Հիմնականն, այնուամենայնիվ, այն է, որ զանազան այլանդակություններ անող նիկոլական, մերձքպ-ական կամ հենց քպ-ական տարբեր սուբյեկտներ անպատիժ են մնում: Իսկ անպատժելիությունը հարուցում է նոր, ավելի դաժան ու անընդունելի հանցավոր դրսևորումներ: Մեկը, քրեականի պետ լինելով, հարձակվում է հյուրանոցի երիտասարդ աշխատողի վրա, մյուսը իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա է թիկնապահներով հարձակվում: Երրորդը…

Նախօրեին թեժ էր Արագածավանում: Բանն այն է, որ տեղի ամենամոլի նիկոլականներից Սուրեն Թորոսյանը հարձակվել է մի երիտասարդի վրա: ՔՊ-ականը նախ գազ է փչել երիտասարդի վրա, ով էպիլեպսիա հիվանդություն ունի, ապա մահակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին, պատճառել ծանր վնասվածքներ:

Ըստ որում, դատելով արագածավանցիների պատմածներից, Սուրեն Թորոսյանը ոչ միայն ՔՊ-ական է, բացառապես ինչի հաշվին էլ, բնականաբար, նշանակվել է Թալին խոշորացված համայնքի կոմունալ բաժնի պետ, այլև ամենաիսկական նիկոլապաշտ է:

Կան վկայություններ, որ նա 7-8 տարեկան մի տղայի սպառնացել է հաշվեհարդար տեսնել ու աշխատանքից ազատել նրա ծնողներին, քանի որ Արցախից հարկադրաբար տեղափոխված երեխան պարզ ու դիպուկ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երկրպագուի այս վերջին հարձակմանը, ապա, էլի ըստ հրապարակված վկայությունների, նա մի 20 օր քեն է պահել տվյալ երիտասարդի նկատմամբ, ապա նախապատրաստվել է (գազի բալոնչիկով, մահակով) ու հարձակվել նրա վրա:

Արագածավանցիները գյուղի ճանապարհն էին փակել, գյուղն իրար էր խառնվել, Նիկոլ Փաշինյանի ոստիկաններն էին գյուղ լցվել: Մի խոսքով՝ խառը ու լարված իրավիճակ էր Արագածավանում: Հետո տեղեկություն տարածվեց, թե Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է: Հասկանալի է, որ փաշինյանական իշխանությունը յուրայինին ձերբակալել չէր տա: Պարզապես գյուղում իրադրությունն այնպիսին էր, որ չէր կարելի բացառել, որ ինքնադատաստան կամ հաշվեհարդար չի լինի, մարդկանց զայրույթն անկանխատեսելի ու ծանր հետևանքների չի հանգեցնի: Այսինքն, Սուրեն Թորոսյանին էլի չէին ձերբակալի, եթե նշված վտանգը չլիներ:

Թվում է, թե «շարքային» միջադեպ է, բայց դա այդպես չէ: Սա ոտից-գլուխ քաղաքական երևույթ է: Անպատժելիությունից հաբռգած ՔՊ-ականները, առանց չափազանցության, սպառնալիք են դարձել հասարակության ու իրենց շրջակայքում հայտնվող հայ մարդկանց համար: Սրանք միայն Նիկոլին ու թուրքերին են լավ վերաբերվում, իսկ հայերին ատում են, հայերի վրա չարացած են և առաջին իսկ առիթի դեպքում նենգաբար հարձակվում են: Երևի կուսակցական փակ ժողովներում Նիկոլ Փաշինյանն իրենց այդպիսի ցուցումներ է տվել՝ ամեն առիթով հարձակվել հայ մարդկանց վրա: Դրանցից ցանկացած այլանդակություն, ինչ խոսք, սպասելի է:

Պատերազմում զոհված զինվորի մորը ստորաբար կալանավորող իշխանությունը ցանկացած շանտղության ընդունակ է:

Մյուս կողմից, ո՞վ է պատասխանատվության ենթարկվել ավելի քան 5000 զինվորականների կորստի համար: Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնը ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել այդ կորուստների, Արցախը թշնամուն հանձնելու, առանց կռվի ահռելի տարածքներ, ամբողջ շրջաններ, գյուղեր ու քաղաքներ թշնամուն նվիրելու համար, ինչո՞ւ չպիտի մյուս նիկոլականներն իրենց «վերին արտի ցորեն» ու անպատժելի կարծեն: Փաշինյանը հազարավոր հայերի մահվան մատնեց, իսկ նրա մոլի կողմնակիցն էլ, իր կարողացածի չափով, փորձել է սպանել մի երիտասարդի, որի վրա քեն ուներ:

Սրանք գլխակերների խմբավորում են, սրանց իշխանությունից օր առաջ, ժամ առաջ ձերբազատվելը կենսական հարց է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը