Բաքվի վարչախումբը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»
Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաև նշել է. «Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։
Ամենաակնառու օրինակներից մեկը կից խտապատկերում է, որը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է նվաստիս՝ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։
Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսսկան «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։
Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն»։