Ճապոնիայի կառավարությունը երկրի վարչապետ Նաոտո Կանին հայտնել է իր հրաժարականի մասին։ Այդ որոշումն ընդունվել է կառավարությունն ամրապնդելու նպատակով մի շարք կադրային փոփոխություններ կատարելու համար։
Նոր կառավարության վերջնական կազմը դեռ չի հաստատվել, սակայն դրա որոշ փոփոխությունների մասին արդեն հայտնի է դարձել։ Այսպես, ֆինանսաբյուջետային քաղաքականության նախարար կդառնա նախկին ֆինանսների նախարար 72-ամյա Կաորու Եսանոն։ Սպասվում է, որ իր պաշտոնից կզրկվի առևտրի նախարար Ակիհիրո Օհատան։
Նոր կառավարության կազմում չի ընդգրկվի նաև գլխավոր քարտուղար Եսիտո Սենգոկուն, որը Ճապոնիայի քաղաքական համակարգում համարվում է վարչապետից հետո երկրորդը։ Նրան կփոխարինի 46-ամյա Յուկիո Էդանոն։
Ճապոնիայի մնացած պաշտոնյաները կշարունակեն աշխատանքը նոր կառավարությունում։ Նշենք, որ կառավարության նոր կազմը հունվարի 14-ին հաստատելու է Ճապոնիայի կայսր Ակիհիտոն։
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել