Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը նշանակում է, որ Հայաստանն այսուհետ նաև ընդունում է, որ գտնվում է Թուրքիայի ազդեցության գոտում:
«Տվյալ դեպքում այդ ազդեցության գոտին կիսվում է Ռուսաստանի հետ, և մենք մտնում ենք թուրք-ռուսական ազդեցության գոտի: Վերջինս ՌԴ թուլության հետևանքն է, ուկրաինական պատերազմի հետևանքն է,-նշեց քաղաքագետը՝ պարզաբանելով,-Դա ակտ էր, որովհետև մոտ 20 երկրի ղեկավարներ են գնացել՝ հիմնականում թուրքական աշխարհի և աֆրիկյան, բալկանյան երկրների ղեկավարներ, այսինքն՝ այն երկրները, որոնց վրա Թուրքիան ունի ազդեցություն:
Նաև՝ այցից առաջ մի քանի հայտարարություններ, գործողություններ են արվել՝ և՛ Գյումրիի կենտրոնում թուրքական դրոշ հիշեցնող դրոշը, Ցեղասպանության մասին հայտարարությունները, Արարատ լեռան մասին հայտարարությունները (որովհետև Թուրքիան պահանջում է Սահմանադրությունում և զինանշանում փոփոխություններ), անկլավների, միջանցքի հետ կապված հայտարարությունները և այլն:
Ինքը գնալով Ստամբուլ, ըստ էության, այդ երկրների շարքում ճանաչում է, որ նաև թուրքական ազդեցության երկիր է, և իր վարչապետությունը հաստատվում է նաև Թուրքիայի կողմից»:
Ստեփան Դանիելյանը նկատեց՝ թուրքական լրատվամիջոցներում խոնարհված Փաշինյանի կոլաժը ևս այդ հպատակության արձանագրումն էր:
Արդյոք առկա տարածաշրջանային իրավիճակում, երբ օբյեկտիվորեն մատնանշում եք ՌԴ ազդեցության թուլացումը, Հայաստանն ունե՞ր մանևրելու հնարավորություն, ուժեղ իշխանության դեպքում կարո՞ղ էինք խուսափել այդ սցենարից՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետը վստահեցրեց՝ կարող էինք:
Նա մանրամասնեց. «Տարբեր երկրներ ունենում են սուվերենության տարբեր աստիճան, և ցանկացած երկրի ղեկավարություն իր սուվերենությունը ստանում է կա՛մ ներսից, կա՛մ դրսից: Եթե ներսում Փաշինյանի ռեյտինգը 15 տոկոսից ցածր է իջել, այսինքն՝ չունի ժողովրդի աջակցությունը, նշանակում է՝ այդ իշխանությունը պահելու համար ինքը պետք է լեգիտիմություն ստանա դրսից: Եվ որպեսզի մնա իշխանության՝ արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա, այնտեղից աջակցություն ստանալու: Պետք է հասկանալ, որ Ալիևը նույնպես աջակցում է Փաշինյանին:
Վիճակը փոխվում է շատ հեշտ. եթե ժողովուրդն է ընտրում իր ղեկավարին, ապա այդ ղեկավարը, թիկունքում ունենալով ժողովրդին, արդեն այլ կերպ է բանակցում:
Իրավիճակը փոխելու միակ տարբերակը կառավարության հրաժարականն է. եթե հայ ժողովուրդը կարողանում է դրան հասնել, ցույց է տալիս, որ այդ ամենի հետ համաձայն չէ, իր հետ արդեն խոսում են նոր պայմաններով»:
Հարցին, թե հաշվի առնելով, որ, փաստորեն, որոշակի արտաքին կոնսենսուս է ձևավորվել Փաշինյանի իշխանավարման շուրջ, հնարավո՞ր է նման ինչ-որ գործընթաց, որը կբերի իշխանափոխության, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Հնարավոր է, և ես կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է լինի հանրային և ոչ թե՝ կուսակցական, այսինքն՝ բոլորը պետք է միավորվեն դրա մեջ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Նման գործընթաց մենք փորձում ենք «Մայր Հայաստան» շարժումով մեկնարկել»:

Աղբյուրը՝ 168.am