Մեկնաբանություն

08.06.2023 00:47


Լավ, բա իշխանությունից հատկապես ո՞ւմ «դաբրոյով» էր 3 տոննա կոկայինը Հայաստան գալիս

Լավ, բա իշխանությունից հատկապես ո՞ւմ «դաբրոյով» էր 3 տոննա կոկայինը Հայաստան գալիս

Օրերս հերթական թմրանյութային բացահայտումն է եղել: Ինչպես հաղորդում է պետեկամուտների կոմիտեն, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային հսկողությամբ, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ ուղարկողը Իրանի քաղաքացի է, որը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այլոց ներգրավվածությունը, ինչպես հաղորդվում է նման դեպքերում, պարզվում է:

Սա, կարելի է ասել, ևս մեկ փաստ է, որը գալիս է լրացնելու այն խորացող տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը թմրամիջոցների շրջանառության ակտիվ «խաչմերուկի» է վերածվել: Կիլոներով մետամֆետամին, տոննաներով՝ կոկային, չգիտես, թե է՛լ ինչ:

Ի դեպ, կոկայինի մասին: Նոր տեղեկություններ չի հաղորդվում: Ինչ մայիսի վերջերին զվարճացրել էին հաղորդագրությամբ, ըստ որի, մի քանի տոննա կոկայինի մի քանի հարյուր միլիոն եվրո գնահատվող գործարքը բանան ներկրող ընկերության պահեստապետի վրա են ջարդում, այլևս ձայն-ծպտուն չեն հանում:

«Պաշտոնական վարկածով» ստացվում է, որ Միհրան Պողոսյանը, գտնվելով հետախուզման մեջ ու երևի դա քիչ համարելով, որոշել է մի հատ էլ նարկոտրաֆիկին առնչվել ու իր ընկերության միջոցով բերել է տվել 1 տոննա կոկային, բայց դրա մասին իր աշխատակիցներին ընդհանրապես ոչինչ չի նախազգուշացրել: Նրանք էլ, օրը ցերեկով, բազմաթիվ վկաների ներկայությամբ, իրենց ընկերության պահեստում հայտնաբերել են բանանի արկղերի մեջ դրված մաքսանենգ ու ապօրինի ապրանքը: Բայց դա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ Միհրան Պողոսյանն այնքան «ուժեղ» գործ է բռնել, որ 1 տոննա կոկայինի խմբաքանակի հայտնաբերման մասին իմանալով... նույնիսկ իր թաքնվելու վայրը «վառելու» գնով, ինքնաբացահայտվել է:

Իսկ այ, հետաքրքիր է, թե Իտալիայում հայտնաբերված 3 տոննա, կներեք, 2,7 տոննա կոկայինն ո՞ւմ համար և ամենակարևորը՝ ո՞ւմ «դաբրոյով» էր Հայաստան գալիս: Տվյալ դեպքում, պարզից էլ պարզ է, որ նման խոշոր խմբաքանակը կարող էր ուղարկվել Հայաստան միայն այն դեպքում, երբ ուղարկողը առավել քան վստահ էր, որ Հայաստանի իշխանությունների հետ «հարցերը լուծված» են, երաշխիքներ են տրված և այլն: Ըստ որում, նման «դաբրո» կարող էր տալ նա, ով իշխանական բուրգի ամենավերևում է: Իսկ դա Նիկոլ Փաշինյանն է:

Այնպես որ, հարցը, թե իշխանական բուրգից հատկապես ո՞ւմ «դաբրոյով» կարող էր Հայաստան 3-4 տոննա կոկային ուղարկվել, կարծում ենք, հռետորական է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը