Թուրքիայի պաշտպանության նախարար. «Թուրքիան մշտապես ռազմական աջակցութուն է ցուցաբերելու Ադբեջանին»
Թուրքիան շարունակելու է Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև օգնություն տրամադրել կադրերի ուսուցման և այլ հարցերում։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը։
Նրա խոսքերով՝ եղբայրական երկու երկրների հարաբերությունները շատ լավ են զարգանում։
«Մենք չունենք քաղաքական ոչ մի խնդիր։ Բոլոր միջազգային կազմակերպություններում և կառույցներում մեզ ճանաչում են որպես մեկ ազգ, երկու պետություն»,–նշել է նախարարը։
Յիլմազը նաև ընդգծել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմավարական համագործակցության և փոխօգնության համաձայնագրի մասին։
«Դրանից բացի, երկու երկրներում ստեղծվել է ռազմավարական խորհուրդ։ Այդ պայմանավորվածությունների շրջանակներում Թուրքիան կշարունակի Ադրբեջանին ցույց տալ ռազմական աջակցություն, օգնություն տրամադրել կադրերի ուսուցման և այլ հարցերում»,–ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։