Քաղաքական

07.06.2023 14:51


Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026-ի վերջ ավելի քան 34.000 ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026-ի վերջ ավելի քան 34.000 ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում

Ադրբեջանը «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի համաձայն՝ նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ավելի քան 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին լրագրողներին ասել է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

«Մեր ժողովրդի վերադարձը «հայրենի հողեր» (չակերտները՝ Tert.am), կյանքի և աշխատանքի պայմանների ապահովումը նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեր առջև դրված հիմնական խնդիրն է, և դրա վրա աշխատանքը շարունակվում է»,-ասել է Էմին Հուսեյնովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը