Քաղաքական

07.06.2023 14:11


Փաշինյանը վաղուց է բանակցում ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ այն մասին, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու. քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանը վաղուց է բանակցում ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ այն մասին, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ժպիտով եւ բարձր տրամադրությամբ մասնակցելուց իր ստացած տպավորությունների մասին՝ ասաց․ «Եթե այս ամենը առանց էմոցիաների գնահատենք, ապա իրողությունները պետք է դիտարկենք իշխանությունը պահելու, իշխանությունը վերարտադրելու, դրանց հենասյուների տրամաբանության շրջանակներում։

Շատերն ասում են, թե Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի կազմում Արցախի ինչ-որ կարգավիճակի համար՝ չտեսնելով, որ իրական բանակցություններն այն մասին են, թե Թուրքիային կից Հայաստանը ինչ կարգավիճակ է ունենալու եւ ինչքան ժամանակում է դա լինելու։ Իսկ երբ Արեւմուտքն ասում է, թե Հայաստանին անվտանգային ոչ մի առաջարկ չի կարող ներկայացնել, գնացեք ինքներդ բանակցեք Էրդողանի հետ, ստացվում է, որ իշխանությունը պահպանելու համար երաշխավոր հանդիսանում է Էրդողանը։

Հետեւաբար, շատ տրամաբանական է, որ Թուրքիա երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Ռուբեն Ռուբինյանին է ուղարկում, այլ ինքն անձամբ է գնում, քանի որ այնտեղ նաեւ անձնապես իր անվտանգության, իշխանության պահպանման հարցերն են քննարկվում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը