Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Տարասով
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ կարգավիճակի հարցում պաշտոնական Երևանի մոտեցումները չեն փոխվել պատերազմից հետո, Հայաստանն իրեն քիչ-քիչ հեռացրել է այս հարցից, որի վերջնակետն այն էր, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարեցին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
Նա նաև հիշեցրեց, որ Բաքուն երկար ժամանակ աշխատում էր, որ այն, ինչ հրապարակային չի հայտարարվում ՀՀ իշխանությունների կողմից, սակայն ենթադրվում է, հայտարարվի ուղիղ ձևով, որպեսզի տարընթերցումներ չլինեն։ Ըստ վերլուծաբանի, եթե Երևանը մանդատ չէր ստացել, ու դիրքորոշումը դա էր, ապա ճանաչել նման ձևաչափով ու նման հստակեցումներով տեղին չէր։
«Սակայն այդ ճանաչումից ինչո՞ւ չզարմացանք, քանի որ մինչ այդ այնքան հայտարարություններ էին արվել՝ սկսած նշաձողի իջեցումից, նրանից, որ պատասխանատուն այլևս Ռուսաստանն է, Հայաստանը որևէ իրավասություն ու անելիք չունի, միևնույն ժամանակ՝ կա նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ևս, որը Երևանն իրականացրել է, և դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Լեռնային Ղարաբաղին։ Ուստի այս հակասական հայտարարությունները մեկնաբանելու իմաստ այլևս չկա։ Կա իրականություն, որ կա՛մ Բաքուն կհամաձայնի ինչ-որ կերպ բանակցել ԼՂ հայության հետ, կա՛մ ճնշումների ալիք կսկսի։ Այստեղ մեծ բան է կախված՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից։ Թեև Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում լիովին նույնական են»,-ասաց Տարասովը։
Նրա խոսքով, խաղաղության համաձայնագիրը մինչև տարեվերջ ստորագրելու հնարավորություններ կան։
«Սակայն, որքան կան հնարավորություններ, այնպես էլ վտանգներ ու սպառնալիքներ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Հստակ է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի ծրագիր, որի գլխավոր նպատակը Ռուսաստանն է, Ռուսաստանին վարկաբեկելը, դուրս մղելը ռեգիոնից։ Թե որքանով դա կստացվի, շատ բարդ է ասել, քանի որ Ուկրաինայում իրադարձությունները նոր թափով են շարունակվում, և Ռուսաստանին այս մեկ ճակատն արդեն իսկ բավական է։ Դիմակայության երկրորդ ճակատ, բնականաբար, կցանկանան բացել, և ոչ միայն՝ երկրորդ, նաև երրորդ, իսկ Ռուսաստանը դրանից խուսափում է, որն էլ կմեկնաբանվի՝ որպես թուլություն, սակայն դա իրավիճակային ռազմավարություն է։ Բացի Արևմուտքից, Ռուսաստանի համար էական էր Էրդողանի վերընտրությունը, ով մեծացրել է իր ազդեցությունը Հարավային Կովկասում պատերազմից հետո։
Ակնհայտ է, որ Ռուսաստանի հարավկովկասյան նահանջով ճանապարհ է բացվում ռեգիոնալ այլ խաղացողների համար, որոնք թշնամական չեն տրամադրված Ռուսաստանի հանդեպ, և դա այս պայմաններում բնական է Ռուսաստանի համար, խոսքը թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի մասին է։ Ռուսաստանի համար կարևորն Էրդողանի հայտարարություններն են, որ հակառուսական սանկցիաներ չեն լինելու, և Թուրքիայի քաղաքականությունը, որը նոր երանգներ կարող է ստանալ Հարավային Կովկասում»,-ասաց նա։