Մարդկային ուղեղում չի տեղավորվում, երբ Անկարայում քծնում ես Ալիևին ու Էրդողանին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Մասնակիցների կազմը շատ խոսուն էր, ավելի շատ թյուրքալեզու երկրների, աֆրիկյան երկրների, որոշ այլ երկրների, բայց Եվրոպական խոշոր երկրների որևէ ղեկավար ներկա չէր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անրադառնալով Թուրքիայի նախգահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը և դրան Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:
«Հարց է, թե հրավերն ինչպե՞ս է եկել: Օրինակ, Ռուբեն Ռուբինյանը որևէ տեղ չի երևացել, և որքան ես տեղեկություններ ունեմ, նույնիսկ երդման արարողությանը մեկ թիկնապահ են թույլատրել, որ Փաշինյանի հետ ներս մտնի: Այսինքն լրիվ անպատրաստ և քաղաքականորեն խայտառակ վիճակ է եղել: Երկու տարի առաջ Թուրքիային մեղադրել նոր ցեղասպանության մեջ, այսօր վազել հասնել Էրդողանի երդման արարողությանը, ուղղակի խայտառակություն էր»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այդ ժամանակ հայկական ուժերն ազատագրել էին Քարվաճառը և լրիվ տարբեր մթնոլորտում էր դա տեղի ունենում:
Նրա խոսքով Փաշինյանի արհամարհվելը ցայտուն ու ակնառու էր այս դեպքում:
Գեղամ Մանուկյանը պատահական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանը նստած էր երկրորդ շարքում՝ Ալիևի անմիջապես հետևում. «Ցավոք, Թուրքիայի նման երկրի հետ մատների արանքով են շարունակվում այսպես կոչված բանակցությունները»:
Գեղամ Մանուկյանը սուտ որակեց պնդումը, թե Թուրքիան նախապայմաններ չի առաջադրել Հայաստանին. «Ամեն օր Փաշինյանը հետևողականորեն այդ նախապայմանները փորձում է կյանքի կոչել: Թուրքիայում էլ պաշտոնյա չի մնացել, որ հայ-ադրբեջանական հարցը մեջտեղ չբերի:
Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում. Երբ դու Անկարայում քծնում ես Էրդողանին, քծնում ես Ալիևին, մրդկային որևէ բարոյական կարմիր գիծ չկա»,-ընդգծեց նա: