Քաղաքական

05.06.2023 18:09


Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց

Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։

Իսկ այսօր ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել խափանման միջոցը տնային կալանքով։

Այսօրվա դատական նիստում Աշոտ Փաշինյանը հայտարարել էր, որ նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ այս դեպքի համար։

Այս խորագրի վերջին նյութերը