Ճապոնացիներն անցնում են «ժպիտի ուսուցում»՝ տարիներ շարունակ դիմակ կրելուց հետո վերասովորելով ժպտալ
Տոկիոյի արվեստի դպրոցի ուսանողները անցնում են «ժպիտի ուսուցում»՝ տարիներ շարունակ դիմակ կրելուց հետո վերասովորելով ժպտալ, գրում է Daily Mail-ը:
Egaoiku ընկերությունը նախորդ տարվանից արձանագրել է երկրում «ժպիտի ուսուցման» պահանջարկի ավելի քան քառապատիկ աճ: Մեկ ժամ տևողությամբ պարապմունքն արժե 7700 իեն (ավելի քան 21 000 դրամ):
Ուսանողներից մեկը՝ 20-ամյա Հիմավարի Յոշիդան բացատրել է՝ ինչու նման դասընթացի կարիք ունի. «COVID-ի ժամանակ ես շատ չեմ օգտագործել դեմքիս մկանները, ուստի սա լավ վարժություն է»:
Պարբերականը նկատում է, որ նույնիսկ համավարակից առաջ, Ճապոնիայում դիմակ կրելը նորմալ էր շատերի համար՝ հատկապես վարակների սեզոնի և քննությունների ժամանակ:

Աղբյուրը՝ tert.am