Փաշինյանն իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ՝ թուրքերեն գրառմամբ
Politik.am-ը գրում է․ «Հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայից տարածվող կադրերը շոկային էին՝ Փաշինյանը, կարծես, հայտնվել էր իր սրտի միջավայրում։ Լուսանկարներից մեկում Փաշինյանը պատմություն է պատմում, որի ժամանակ լիաթոք ծիծաղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Թուրքիայի նախկին վարչապետ Յլդըրըմը և այլ թուրք պաշտոնյաներ։ Մեկ այլ տեսարանում Փաշինյանը երջանկանում է, երբ Էրդողանը ձեռքով բարևում է իրեն։
Պարզվում է՝ Անկարա Փաշինյանը դատարկաձեռն չէր գնացել։ Ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ, որն անձամբ Թուրքիայի նախագահին է փոխանցել։ Գորգի վրա նաև թուրքերեն գրառում է եղել։
Էրդողանը սիրում է գորգ նվեր ստանալ:
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից, սակայն, մեր տասնյակ զանգերն այնպես էլ անպատասխան մնացին։
Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանի համար խիստ կարևոր է եղել Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը։ Նա վստահ է եղել, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով ավելի կամրացնի իր դիրքերը և կվայելի Թուրքիայի ամուր աջակցությունը»։