Քաղաքական

04.06.2023 20:39


Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր

Ուշադրություն․ «Մայր Հայաստան» շարժմանն աջակցել ցանկացող իրավաբաններին հրավեր

Իրավաբաններին.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժմանը աջակցելու համար փնտրում եմ նվիրված իրավաբան մասնագետների՝ միանալու մեր գործին՝ օկուպացիոն ռեժիմին մարտահրավեր նետելու համար /ցավոք, սա էմոցիոնալ պնդում չէ/:

Մենք հրավիրում ենք տարբեր մասնագիտացում ունեցող իրավաբանների՝ իրենց փորձառությունն ու հմտությունները ներդնելու շարժմանը բացառապես մասնագիտական աջակցություն ցույց տալու համար:

Որպես շարժման իրավական ոլորտի ներկայացուցիչներ՝ հնարավոր է մասնակցություն ունենալ հետևյալ երեք խմբերում:

Իրավական աջակցություն ծայրահեղ իրավիճակներում.

Մեզ անհրաժեշտ են փաստաբաններ և փորձառու իրավաբաններ, ովքեր կարող են առանձին խիստ անհրաժեշտ դեպքերում իրավաբանական օգնություն ցուցաբերել կրիտիկական իրավիճակներում, ինչպես նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն տալ շարժման նպատակների համար: Այս խմբում մասնակցությունը չի ենթադրելու շատ ժամանակ խլող աշխատանք, անհրաժեշտ է լինելու առավելապես արագ արձագանքման դեպքերի համար:

Երիտասարդ իրավաբանների ուսուցում.

Փնտրում ենք փորձառու իրավաբաններ՝ երիտասարդ իրավաբան մասնագետների համար դասընթացներ վարելու և ուղղորդելու համար: Օգնեք նրանց հասկանալ քաղաքացիական շարժումների իրավական ասպեկտները, ներառյալ իրենց իրավունքները, պարտականությունները և ինչպես վարվել իրավապահների հետ շփումներում:

Միացե՛ք մեզ՝ դաստիարակելու Հայաստանի իրավապաշտպանների հաջորդ սերունդը:

Ամենակարևոր խումբը՝ ապագա «մարզիչներ»

Ուսանողներ, նորավարտ իրավաբաններ և մարդու իրավունքներով հետաքրքրվող երիտասարդ այլ մասնագետներ: Միացե՛ք մեր շարժմանը և դարձե՛ք մարզիչներ Մայր Հայաստանի ներսում։ Մենք ձեզ հնարավորություն ենք տալու սովորել, կատարելագործել ձեր հմտությունները և առանցքային դեր խաղալ բանիմաց և հմուտ իրավաբանական ցանց ստեղծելու գործում: Ձեռք բերած գիտելիքների միջոցով մոտ ապագայում դուք եք պատրաստելու իրավագիտակից այն քաղաքացիների բազմությունը, որոնք թույլ չեն տալու նախ և առաջ իրենց իրավունքների խախտումները, ապա և պաշտպանելու են իրենց մտերիմներին:

Միավորելով մեր իրավական փորձը` մենք կարող ենք էական ազդեցություն ունենալ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարում և մեր հասարակության մեջ արդարության հաստատման գործում:

Բոլոր հետաքրքրվողները կարող են հարցեր տալ, մասնակցության մասին հայտնել մեկնաբանություններում, զանգել կամ գրել ինձ՝ նշելով, թե որ խմբում եք ձեզ տեսնում: Աշխատանքները սկսում ենք մեկ շաբաթից:

Մեծ օգնություն է նաև հայտարարությունը տարածելը:

#MayrHayastan #legalsupport #LegalNetwork

«Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը