Խաբել են, թե հանդիպում չի կայանա․ բացառիկ մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից
Հունիսի 1-ին կառավարությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, որ Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ականավոր հայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյ Միրզոյանի պալատում: Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանին համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են հղել, լուսանկարներում ու մեկ ժամ տևողությամբ տեսանյութում էլ էլ ծափահարություններ կային ուղղված Փաշինյանին։
Այնուհետև մամուլը գրեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը բեմադրված էր, մասնակիցների մեծամասնությունն էլ Մոլդովայից չէր։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Yerevan.Today-ը, տեղի ունեցածը պարզելու համար, կապ հաստատեց «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանի հետ։ Նա պատմեց հետևյալը․
«Մայիսի 27-ին դեսպանատնից հայտնեցին, որ մայիսի 31-ին պետք է լինի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասացի, որ իմ անունը ևս ավելացնեն ցանկում։ Մայիսի 30-ին զանգահարում են ինձ և ասում, որ իմ անունը հանվում է մասնակիցների ցանկից։ Հարցնում եմ ինչպե՞ս, ես եմ համայնքը ղեկավարում, բա ո՞վ պետք է հանդիպի, եթե ոչ ես։ Ասացին, որ հրահանգը այդպիսին է։ Պնդեցի, որ որտեղ էլ լինի, մասնակցելու եմ։ Ավելի ուշ զանգահարեցին և ասացին, որ հանդիպումը տեղափոխվում է հունիսի 2, ժամը 10-ին, Մանուկ Բեյի թանգարանում։ Ուրախացա, մանավանդ որ այն հայկական թանգարանների շարքին է վերադարձվել իմ ջանքերի արդյունքում։
Հետո ինձ զանգահարեցին և տեղեկացրին, թե հանդիպում չի լինելու։ Ասացի՝ ինչպե՞ս, որ երկիր գնացել է, հանդիպել է տեղի հայ համայնքին, մեզանից ինչո՞ւ է փախչում։ Ասացին, թե դիվանագիտական հանդիպումներից հետո վերադառնում է Հայաստան։
Հունիսի 1-ին, արդեն, ինձ նկար են ուղարկում, թե այս մարդիկ ովքե՞ր են, կարծես համայնքից չեն, Փաշինյանին են հանդիպում Մանուկ Բեյի պալատում, ուղիղ եթերում։ Ճանաչեցի մի երկու հոգու։ Փաստորեն, ինձ խաբեցին, թե հանդիպում չի լինելու, իրենց հարմար մարդիկ գտան-բերեցին՝ մասովկա ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում։ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»։
Մեր հարցին, թե լինելով հայ համայնքի ղեկավար, այդ մարդկանց չի՞ ճանաչում, Վեներա Գասպարյանը պատասխանեց, որ համայնքից մասնակցում էր 6-7 հոգի։ Ասաց, որ Քիշնևում բնակվում է շուրջ 7 հազար հայ։ Ինքը հաճախ է կազմակերպում միջոցառումներ, ճանաչում է ազգակիցներին, համենայն դեպս՝ նրանց, ովքեր համայնքային ակտիվություն են ցուցաբերում։ Վեներա Գասպարյանը փոխանցեց, որ հանդիպման մասնակիցների մնացած մասը բերվել էին այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինա, Մերձդնեստր և այլն։
Մեր հարցին, թե այդ դեպքում հնարավոր չէ՞ր 7 հազար հայերի շրջանակից մարդկանց գտնել, որոնք համաձայնվեն հանդիպել Փաշինյանին, հայ համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Համաձայնը ես էլ էի համաձայն, առաջինը ես էի պատրաստ, բայց դե լսեցիք, թե ինչ եղավ։ Խնդիրը համաձայնելու մեջ չէ, այլ՝ աջակիցների․ նրանք ուզում էին պեղել Փաշինյանին աջակիցների, մարդկանց, որոնց համար երևի մեկ է երկիրն ինչ վիճակում կլինի, որ 120 հազար գերի ընկածների մասին չխոսեն, հանձնվող Հայաստանի մասին հարց չտան։ Ինչի Մոլդովայի հայ համայնքը որ մասնակցեր, չէր խոսի՞ մեր հայրենիքի խնդիրներից»։
Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ էր ուզում հանդիպել Փաշինյանին, մանավանդ եթե չի աջակցում, Վեներա Գասպարյանը պատասխանեց․ «Ուզում էի հանդիպել ու հարցնել, թե էս ի՞նչ է անում, Արցախը իր հոր բոստանն է՞, որ ծախում է, ինչի՞ է հանձնում թուրքին։ Ի՞նչ բարոյական, իրավական, սահմանադրական իրավունք ունի, որ երկիրը, մեր հարստությունը հանձնի։ Կամ ի՞նչ անկլավի մասին է խոսքը․ խուսափում է հանրաքվե անել, որովհետև գիտի՝ ժողովուդրը դեմ է քվեարկելու։ Նա հերթով պլանավորած տանում է։ Մի խելագարի ձեռքը կրակ ենք ընկել, ու ամոթ մեր հայությանը, որ թողնում ենք հերթով մեզ տանի Ալիևի ու Էրդողանի մսաղաց»։
Վեներա Գասպարյանի խոսքով, թեև իրականում հայ համայնքի հետ Փաշինյանը չհանդիպեց, սակայն կարևորը՝ իմացավ, որ բոլորը իրեն դեմ են։ «Մենք շատ լավ ենք զգում, որ մեզանից վախեցավ ու փախավ»,- ասաց նա։
Նշենք, որ Վեներա Գասպարյանը նաև Մոլդովայի Հանրապետության կառավարությանը կից Ազգերի պալատի ղեկավար մարմնի անդամ է։ Այն ներառում է երկրում բնակվող 106 ազգություն։ Ղեկավար կազմը բաղկացած է 8 հոգուց։
Տիկին Վեներայի ջանքերի շնորհիվ հին հայկական եկեղեցին, որը շուրջ 70 տարի լեհերի ու գերմանացիների տիրապետության տակ էր, վերադարձել է հայկականին։ Նա կարողացել է նաև հիմնել «Արմենիա» հայկական մշակութային կենտրոն, կից՝ այգի, որը տեսարժան վայր է դարձել նաև զբոսաշրջիկների համար։