Լրահոս

27.04.2009 19:22


Կ. Խոդիկյան. «Լավ է ուշ, քան՝ երբեք»

Կ. Խոդիկյան. «Լավ է ուշ, քան՝ երբեք»

-Հայկական ժողովրդական իմաստուն խոսք կա՝ «Լավ է ուշ, քան՝ երբեք», թեև 2008-ի մարտի դեպքերից հետո իշխանական կոալիցիայի մաս կազմելը, ամբողջ տարվա ընթացքում այդ իշխանության վարած քաղաքականությանը սատարելը (դեպքից դեպք «հակառակ խոսք» ասելը չհաշված, ինչպես օրինակ Գյուլին դիմավորելը), չեմ կարծում, որ հեշտ ու հանգիստ հանգեցնում է այդ խոսքին,- «7 օր»-ի հետ զրույցում այսպես է գնահատել ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս գալու փաստը մշակույթի նախկին փոխնախարար, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։

-Դաշնակցությունը 2008 թվականի ընտրություններից հետո ձևավորված իշխանության անբեկանելի մասն է մինչև այս օրը։ Եթե պարտքը հատուցմամբ է ընդունելի, ապա ինձ թվում է, թե Դաշնակցությունը հատուցման դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, առավել ևս, որ մինչև այսօր գոնե ես չեմ հիշում, որ ՀՅԴ-ն սկզբունքային դիրք գրավեր մարտի 1-ի նախճիրն իրականացրած հանցագործների նկատմամբ։ Գուցե ապրիլի 27-ից հետո նրանք էլ ունենան մեղքի զգացումը 10 (կամ՝ ավելի) զոհերի մահվան համար։

Տիկին Խոդիկյանը խոստացավ, որ համարյա նույն բառերով նույնը կասի, եթե կոալիցիայից դուրս գան մնացածները, թեև ավելացրեց, որ այս մի «հրաշքը» մեզ բավական էր, առավել ևս, որ ինքը հրաշքների չի հավատում։

Այս խորագրի վերջին նյութերը