Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան հավատարիմ մնալու խոստումները։ Նրանք ամենաանհեթեթ բացատրություններով արդարացնում են այն ճոխությունները, որ թույլ են տալիս իրենց մեր՝ հարկատուներիս հաշվին։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով 2018-ից հետո մետրոյով էր երթեւեկում, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ այսուհետ երթեւեկելու է ծառայողական մեքենայով, որի վրա փակցվելու է լուսային փարոսիկ։
Երեկ նրան հարցրինք՝ այդ ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ մետրոյով երթեւեկելու փոխարեն լուսային փարոսիկներով ամենագնացով է տեղաշարժվելու։
«Երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ տեղափոխվելու համար, այդ պատճառով դրա կարիքը կար»։
Կարելի է կարծել, որ 2018-ին տեղից տեղ չէին տեղափոխվում։ «2018 թ․ մետրոյում արված հայտնի լուսանկարից հետո հարցազրույցում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտ է, եւ ես օգտվելու եմ դրանից, որովհետեւ երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է»: