Առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստի արդյունքներով, որն ուրբաթ օրը տեղի է ունեցել Մոսկվայում՝ երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։
«Գոհունակությամբ զգալի առաջընթաց արձանագրվեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ձևերի համաձայնեցման հարցում։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել երկաթուղային հաղորդակցության վերականգնման ու կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ Երասխի–Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երթուղով»,-ասել է Օվերչուկը, որի խոսքերը ներկայացված են ՌԴ կառավարության կայքում։
«Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,-հավելել է նա,-«Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»։