Մեկնաբանություն

02.06.2023 16:05


Տիգրանակերտից մինչև Տիգրանաշեն. Հայաստանն ու Արցախը վարի տալու Նիկոլի «մեխանիկան»

Տիգրանակերտից մինչև Տիգրանաշեն. Հայաստանն ու Արցախը վարի տալու Նիկոլի «մեխանիկան»

Իշանությունը զավթելով՝ Նիկոլ Փաշինյանը ստացավ կառավարման ենթակա ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ և Հայաստան: Դա 2018թ. մայիսի 8-ին էր:

Այսօր 2023թ. հունիսի 2-ն է: Քիշնևում Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հերթական երկրաքանդ պայմանավորվածություններ կայացնելու և կադաստրի թուղը» արտահայտությունը լսելուն պես իրեն ինչ-որ ազգուրացների բուռն ծափահարության «էգնահողը», եթե կարելի է այդպես ասել:

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Փաշինյանի Ալենը գնացել ու Ակնայում (Աղդամ) նկարվել էր, թե՝ «սա իմ հայրենիքն է»: Նիկոլն ու Աննան Քարվաճառում հայկական ռեստորանում ուտում-խմում էին և, որպես «շնորհակալություն», հարկայինին «գործ տալիս» ռեստորանատիրոջ վրա, թե՝ ՀԴՄ կտրոն չի տվել...:

Նիկոլ Փաշինյանը կանխամտածված, հաջորդական քայլերով արեց ամեն ինչ, որպեսզի տապալի բանակցային գործընթացն ու լեգիտիմացնի Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա ծավալելու ադրբեջանաթուրքական մղումները: Ի լրումն, արեց ամեն ինչ, որպեսզի թշնամու հարձակման պահին Հայաստանի զինված ուժերը լինեն կազմաքանդված վիճակում, չունենան սպառնալիքին դիմագրավելու համար համարժեք հակամիջոցներ, չհամալրվեն, իսկ Հայաստանն էլ խնդիրներ ունենա իր հիմնական դաշնակիցների (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ:

Սկսվեց պատերազմը, որը հրահրելու համար Փաշինյանն իրենց կախված ամեն ինչ արել էր: Չնայած 44 օր շարունակ խաբում ու մոլորեցնում էին հայությանը, թե «հաղթելու ենք, հաղթում ենք և այլն», այնուամենայնիվ պարզվեց, որ թշնամուն են հանձնել Ջաբրայիլը: Փաշինյանի արձագանքը, թե՝ մարտեր են գնում...

Բայց դա արագ մոռացության տրվեց, երբ հայտնի դարձավ Հադրութի անկման մասին: Արձագանքը, թե՝ մարտեր են գնում, հաղթելու ենք...

Հետո թշնամին հասավ Կուբաթլու: Արձագանքը, թե՝ մարտեր են գնում: Հետո թշնամին մտավ Շուշի: Արձագանքը, թե՝ «գյոռբագյոռ ենք անում...» (կհիշեք): Իսկ Նիկոլն անձամբ գրեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ դրանից կես ժամ անց հայտնի դարձավ, որ ․․․ պարտվել ենք։

Ու այդ բոլոր դեպքերում ամեն մի նոր հանձնումից հետո մոռացվում էր նախորդը:

Հետո գրչի մի հարվածով թշնամուն տրվեցին Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան՝ Տիգրանակերտի պեղված քաղաքատեղիով հանդերձ: Ու մոռացվեցին Հադրութն ու Շուշին, մոռացվեց Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը...

Հետո թշնամուն հանձնեց Գորիս-Կապան մայրուղին, հանձնեց Բերձորը, մոռացվեցին Քաշաթաղն ու Քարվաճառը:

Թշնամուն հանձնվեց Աղավնոն, մոռացվեց Բերձորը: Մոռացված են Սև լիճը, Կապանի ու Ջերմուկի շրջակա գերիշխող բարձունքները, որ նորից հանձնվեցին:

Մոռացվել է Սոթքը:

Այսօր արդեն ասում է, թե Տիգրանաշենը մի՛ գերագնահատեք...

Առհասարակ, Արցախն է մոռացված: Նիկոլ Փաշինյանն Արցախը արդեն ոչ միայն «թղթի վրա» է հանձնել ու իր հոգու խորքում (եթե դա հոգի ունի) հանձնած էր եկել իշխանության ու հանձնելու համար էին նրա տերերը իրեն իշխանության բերել:

Նիկոլ Փաշիյնանն իր փորի կշտության հարցն է լուծում, իր նյութականի ու իր կաշին փրկելու:

Վաղը նա ասելու է՝ մի գերագնահատեք 6-րդ մասիվը կամ մի՛ գերագնահատեք Չարբախն ու Կոնդը...

Նա ինչ ասես, կարող է ասել՝ արդարացնելու համար իր գործած ու գործելիք մեղքերը:

Հետագայում կարող է հայտարարել, որ Երևանը կեղտոտ, փոշոտ, դժբախտ, դժգույն քաղաք է: Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում։ Պետք է հանգիստ հետևե՞լ այս ամենին։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը