Մեկնաբանություն

01.06.2023 21:40


Փաշինյանը որքան էլ հոնքը վերուվար անի, տոննաներով կոկայինի բեռը զոռ է

Փաշինյանը որքան էլ հոնքը վերուվար անի, տոննաներով կոկայինի բեռը զոռ է

Լրահոսը մի տեսակ հետին պլան է մղել օրերս պայթած «կոկայինային սկանդալի» թեման: Հիշեցնենք. Իտալիայի ֆինանսական գվարդիան Էկվադորից Հայաստան ուղարկվող բանանի բեռնարկղերի ստուգման ժամանակ հայտնաբերել էր 2,7 տոննա բարձրորակ կոկային՝ մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով: Դրանից առաջ, ինչպես արդեն հայտնի է, «Մրգենի» ընկերության ներկրած բանանի խմբաքանակի արկղերի մեջ, արդեն Հայաստանում, տվյալ ընկերության պահեստում, արկղերը դասավորելիս կամ բեռը տեսակավորելիս աշխատակիցները հայտնաբերել էին 1 տոննա կոկային:

Այս թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ խառնակչական ոճով ասել էր, թե՝ միրգ ներկրող ընկերությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի է պատկանում: Իբր, «խեղճ Նիկոլն ի՞նչ կապ ունի...»:

Է, հա, պատկանում է: Ում պատկանում է, նա ինքն է դրա մասին ասել, ինքն է դրա մասին հայտնել:

Իսկ, կներեք արտահայտության համար, օրվա իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ավելի լավ է, թող մտածեն, թե ինչպես բացատրեն այն իրողությունը, որ նշված 1 տոննան մաքսային և այլ նախատեսված ստուգումները առոք-փառոք անցել է և հայտնաբերվել միանգամայն պատահաբար, մրգային ընկերության պահեստի աշխատողների կողմից: Ո՞վ պետք է ստուգեր այդ խմբաքանակն ու ո՞նց է ստուգել, զննել, որ բանանի արկղերի մեջ դրած 1 տոննա կոկայինը «չի նկատել»:

Իսկ եթե «վերևից» է ասված եղե՞լ: Եվ ո՞վ է ասել: Այս պատմության մեջ ոչ թե «մի բան էն չի», այլ ամեն ինչ այն չէ: Հնարավո՞ր է, որ փաշինյանենք այդ կերպ ուզում էին մրգային ընկերության գլխին պատմություն սարքել: Հնարավո՞ր է, որ փաշինյանենք այդ մեկ տոննայի պատվիրատուն էին, բայց քանի որ ամեն ինչում են թափթփված և անձեռնահաս, «ապրանքը» մի փոքր այլ ուղղությամբ է գնացել ու ոչ այնտեղ, որտեղ իրենց պետք էր: Ինչ ասես՝ հնարավոր է:

Հիմա վերադառնանք Իտալիայում հայտնաբերված 2,7 տոննային, որ էլի Հայաստան էր գալիս: Ո՞վ էր դրա պատվիրատուն, ո՞վ էր այդ խմբաքանակն ստանալու: Այ, սրանք են հարցերը:

Եվ ամեն պարագայում, այս պատմության մեջ կա գրեթե անվիճարկելի պահ: Բանն այն է, որ տոննաներով կոկայինի հետ «կատակներ» չեն անում: Առավել ևս՝ հարյուր միլիոնավոր դոլարների, համարյա 1 միլիարդ եվրոյի թմրանյութային խմբաքանակներով «կատակներ» չեն անում, չեն դնում պատահական բեռնարկղերի մեջ և ուղարկում պատահական մարդկանց: Առավել ևս, հասկանալի է, որ նման «բեռնափոխադրումներ» հնարավոր են այն դեպքում, երբ իշխանությունը թաթախված է դրա մեջ կամ ուղղակիորեն ներգրավված կամ՝ «գնված»:

Տվյալ դեպքում, հիմնական սլաքն ու հարցերը Փաշինյանին պետք է ուղղված լինեն: Առանց նրա գիտության և «դաբրոյի», կներեք, անգամ մանկապարտեզի վարիչ չեն փոխում, էլ ուր մնաց՝ տոննաներով կոկայինն այսուայնկողմ տանելը:

Պետք է ենթադրել, որ Արցախը բարեհաջող «ադրբեջանականացնելուն» զուգահեռ՝ Փաշինյանն իր ու իր ռեժիմի կարկառունների համար «սև օրվա» համար կոկային եկամուտներ էին ուզում հետ գցել, իսկ միգուցե արդեն նաև գցել են:

Հա, ու անհայտ է, թե նախքան այս քանի՞ խմբաքանակ է հասել Հայաստան և ո՞ւր է գնացել:

Փաստը մնում է փաստ. Նիկոլ Փաշինյանը երկիրը ոչ միայն հասցրել է կործանման եզրին, ոչ միայն արդեն այդ եզրից առաջ է հրել ու «կառավարում» է Հայաստանի վերջնական կործանման ընթացքը, այլև «напоследок» մի հատ էլ կոկայինային սկանդալի մեջ է թաթախում, որ ընդհանրապես Հայաստան բառը լսելիս ոչ մեկն այն ներկայացնողներին մարդատեղ չդնի, միանգամից մտքում ասի՝ հա, սրանք էն նարկոտրաֆիկայիներն են:

Գիտեք, այսքանից հետո արդեն երևի զարմանալու տեղ չի մնա, եթե հանկարծ վաղը, մյուս օրը պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նաև մարդկային օրգանների ապօրինի շրջանառության ու վաճառքի «գործ» էլ է անում: Պատկերացնո՞ւմ եք, եթե նման բան պարզվի, ու հանրությանը մի խեղճուկրակ վիրաբույժ դեմ տան, ասեն՝ ինքն է մեղավորը, ինչպես հիմա ինչ-որ ընկերության ինչ-որ բաժնի պետի են քավության նոխազի դերում դրել:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը