Քաղաքական

01.06.2023 13:01


Փաշինյանի ընտանեկան թերթում աշխատող չմնաց, որ պաշտոն չստանա

Փաշինյանի ընտանեկան թերթում աշխատող չմնաց, որ պաշտոն չստանա

Մայիսի 30-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար կայացած մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում հաղթող է ճանաչվել «Գրող» գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝

Անահիտ Ասատրյան,

Օֆելյա Ասատրյան,

Արփի Ոսկանյան։

Հինգ ձայն ստանալով հաղթող է ճանաչվել Արփի Ոսկանյանը: Թե ինչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, դժվար է ասել:

Տեսալսողական մեդիայի մասին օրենքը սահմանում է, որ

Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Միևնույն ժամանակ, օրենքի պահանջով Խորհրդի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք:

Արփի Ոսկանյանի մասնագիտական ունակությունները մի կողմ թողնենք: Բայց հետաքրքրական է, որ Արփի Ոսկանյանը տարիներ առաջ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում, նա հրապարակային կերպով սատարել է իշխող քաղաքական ուժին: Իր ֆեյսբուքյան էջում բացահայտ ցույց է տվել իր քաղաքական կողմնորոշումը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը