Կարծիք

31.05.2023 22:11


Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին

Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին

Մայիսի 29-31֊ն իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները:

Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամաբ իրագործված ցեղասպանության մասին:

Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի ամդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին։

Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունք:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը