Քաղաքական

31.05.2023 17:22


«Չգիտեմ՝ զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի». Սասուն Խաչատրյանը՝ «Բյուրեղ» թաղամասում բնակարան ձեռք բերելու մասին

«Չգիտեմ՝ զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի». Սասուն Խաչատրյանը՝ «Բյուրեղ» թաղամասում բնակարան ձեռք բերելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Երեւանի «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերված բնակարանի ընդամենը 10 տոկոսն է վճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը:

«Ես չգիտեմ՝ դա զեղչով եմ ձեռք բերել, թե՝ առանց զեղչի: Ձեռք եմ բերել այդ ժամանակ գոյություն ունեցող արժեքով: Ընդ որում ձեռք չեմ բերել, գնման իրավունք եմ ձեռք բերել, մինչեւ օրս վճարել եմ այդ բնակարանի ընդամենը 10 տոկոսը»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում:

«Բյուրեղ» թաղամասը գտնվում է Երեւանի Արշակունյաց պողոտայում եւ ընդգրկում է 16-25 հարկանի 7 բնակելի շենքեր՝ 1170 բնակարանով ու 815 ավտոկայանատեղիով։ Տարածքում կառուցվելու են նաեւ հասարակական շինություններ, խաղահրապարակներ, շատրվաններ, լինելու է 1.2 հեկտար կանաչ տարածք։

Սասուն Խաչատրյանի հետ գույքի գնման իրավունքի առքուվաճառքի պայմանագիրը 2021-ի փետրվարի 23-ին ստորագրել է Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, որը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերն է։

Այս խորագրի վերջին նյութերը