Լրահոս

12.10.2011 15:00


Վաշինգտոնում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Վաշինգտոնում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Հոկտեմբերի 15–ին Ջորջ Մեյսոնի համալսարանի հակամարտությունների վերլուծությունների և կարգավորման դպրոցում կայանալիք գիտաժողում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման փակուղային իրավիճակի գնահատականների խնդիրները։

Ինչպես հաղորդում է «1news.az»–ը, միջոցառմանը կմասնակցեն պաշտոնական ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից։

Հայաստանը ներկայացնելու են ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը և քաղաքացիական հասարակության անդամները։

Իսկ ադրբեջանական կողմից գիտաժողովին կմասնակցեն ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը և Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Թալեհ Զիյադովը։

Այս խորագրի վերջին նյութերը