Կարծիք

31.05.2023 13:24


«Հայկական ժողովրդավարության» իրական դեմքը

«Հայկական ժողովրդավարության» իրական դեմքը

Մինչև 44 օրյա պատերազմն Ալիևը հրապարակավ բողոքում էր, որ իրեն կուլիսների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Երեկ Ալիևի օգնական Հաջիևը հայտարարեց, որ Փաշինյանի կողմից «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը վերջնականապես տապալեց բանակցային գործընթացը:

Այսսօր Փաշինյանը հայտարերել է, որ «44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր», որ 2018թ-ին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնսն արել էր, և, ըստ նրա, դա էր պատճառը, թե «ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից»:

Հիմա ուշադրություն.

այդ նույն Փաշինյանը մի առիթով հայտարարեց, որ պատերազմից հնարավոր էր խուսափել, կարելի էր խուսափել հազարավոր զոհերից, բայց արդյունքը նույնն էր լինելու (նկատի ուներ տարածքների կորուստները, Արցախի կարգավիճակը և այլն), բայց չի գնացել դրան, որ իրեն դավաճան չանվանեն:

Հատկանշական է, որ պատերազմի անխուսափելիության մասին վերը նշված հայտարարությունը Նիկոլ փաշինյանն արել է «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում: Ինչպես որ կեղծ է ինքը՝ Փաշինյանը, այնքան էլ կեղծ է նրա հավաքած ու ներկայացրած «հայկական ժողովրդավարությունը», որովհետև ներկաներից ոչ մեկը համարձակություն չի ունեցել այս փաստերը ներկայացնել ու մերկացնել Փաշինյանի ստախոս էությունը:

Ահա այսպիսի «ժողովրդավարություն»:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը