Լրահոս

12.10.2011 14:34


Իսրայելը պաշտոնապես ներողություն է խնդրել եգիպտացի զինվորների մահվան համար

Իսրայելը պաշտոնապես ներողություն է խնդրել եգիպտացի զինվորների մահվան համար

«ABNA»–ն հայտնում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուն պաշտոնական ներողություն է հայտնել Եգիպտոսին 2011թ. օգոստոսի 18–ին եգիպտացի զինվորականների մահվան համար։

Իսրայելն իր վրա է վերցրել հինգ զինվորականների մահվան պատասխանատվությունը, որոնք պատահաբար սպանվել էին իսրայելական զինվորների և պաղեստինյան գրոհայինների փոխհրաձգության ժամանակ։ Եգիպտացի զինվորները սպանվել էին Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի արձակած կրակից երկու երկրների սահմանամերձ հատվածում՝ Սինայ գավառում։

Մի քանի օր առաջ, ինչպես տեղեկացնում է «Jerusalem Post»–ը, իսրայելական պատվիրակությունն այցելել էր Կահիրե ապագա հայտարարության տեքստը եգիպտական կողմի հետ քննարկելու նպատակով։

Նատանյահուն պաշտոնական հայտարարությունն արել է Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմագերիների փոխանակման նպատակով բանակցությունների ժամանակ։ Այդ բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս հենց Եգիպտոսը։

Այս խորագրի վերջին նյութերը