Քաղաքական

31.05.2023 09:53


Հունիսին կքննարկվի պայմանագրի նախագիծը. Հաջիև

Հունիսին կքննարկվի պայմանագրի նախագիծը. Հաջիև

Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվի խաղաղության պայմանագրի նախագիծը։

«Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը»,-նշել է Հաջիևը։

Այս խորագրի վերջին նյութերը