ՀՀԿ–ական պատգամավոր. «ՀԱԿ–ն ամեն ինչ ֆարսի է վերածել»
Իշխանության հետ երկխոսելու համար ստեղծված ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենց համար հիմա առաջնահերթ է նախագահի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունները, իսկ արտահերթ խորհրդարանականն այժմեական հարց չէ, քանի որ հերթական ընտրություններն են մոտենում։
Անդրադառնալով ՀԱԿ–ի պահանջների շարունակ փոփոխություններին և մեջտեղ բերվող առաջնահերթություններին՝ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը «7օր»-ին ասել է, որ ՀԱԿ–ն ի սկզբանե ամեն ինչ ֆարսի է վերածել։
–Պահանջել լեգիտիմ իշխանությունների հեռանալն արդեն իսկ ֆարս է։ Իսկ այդ պահանջների փոփոխությունը պայմանավորված է ընդամենը վառ երևակայությամբ՝ ի՜նչ ուզում են՝ կարող են պահանջել։ Եթե այդ կուսակցությունն արհեստածին է, եթե իրականում որևէ հետևորդ չունի, ընդամենը համախմբում է բողոքական էլեկտորատը, ամեն ծայրահեղ բանի կարող են դիմել, որպեսզի մնան ջրի վրա,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am