Քաղաքական

31.05.2023 09:42


ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել․ «Հրապարակ»

ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին եւ վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչեւ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։ Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրեւ «կարեւոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին եւ չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։

Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական եւ թե՛ մասնավոր ոլորտներին»:

Այս խորագրի վերջին նյութերը