Քաղաքական

12.10.2011 14:03


Սոս Գիմիշյան. «Ֆելիքս Խաչատրյանը չի ներկայացնում Կոնգրեսը»

Սոս Գիմիշյան. «Ֆելիքս Խաչատրյանը չի ներկայացնում Կոնգրեսը»

ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանն այսօր հայտարարել է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները այժմեական չեն, քանի որ մոտենում է հերթականը, և իրենք առաջին հերթին պահանջելու են նախագահի հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում։

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին, թե արդյոք դա արդեն զավեշտ չէ՞, ասել է.

Ես ինքս ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել այդ ասածը, մեկնաբանելը լուրջ գործ չէ։ Դա իր անձնական կամ կուսակցության կարծիքն է։

Հարցին՝ չէ՞ որ Ֆելիքս Խաչատրյանը Հայ ազգային կոնգրեսն է ներկայացնում, նա պատասխանել է.

Ինքը Կոնգրեսը չի ներկայացնում, ինքը իրեն է ներկայացնում։ Ինքը Կոնգրեսի անդամ է, բայց ամեն մի անդամ հո Կոնգրեսին չի՞ ներկայացնում ամբողջությամբ։ Կոնգրեսում 18 կուսակցություններ կան, բոլորն էլ իրենց առանձնահատուկ կարծիքն ունեն, չի լինում, որ բոլորը միևնույն ձևով մտածեն։ Նա անհատ է, Կոնգրեսը հազարավոր անդամներ ունի, մեկն էլ այդպես է կարծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը