Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այդ հանդիպումը հնարավոր է այս շաբաթ կայանա։ Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, և ոչ ավելին»,-նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո 1 շաբաթից կհանդիպեն փոխվարչապետները:
Գրիգորյանը նաև անդրադարձավ հարցին՝ ինչի մասին էր խոսքը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, թե ապաշրջափակման վերաբերյալ կողմերի միջև կան խոչընդոտներ և չհաղթահարված խնդիրներ։
«Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկի օրվանից պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել է բոլորին, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է- խմբ․), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։ Այդ սկզբունքների շուրջ մենք պատրաստ ենք եղել և հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանն ու ապաշրջափակմանը։ Սա կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով տրանսպորտային հաղորդակցությունների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ անձամբ ինքը պլանավորում է մասնակցել այդ նիստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման մեկնարկին հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցություններից հետո 1 շաբաթից կհանդիպեն փոխվարչապետները:
Գրիգորյանը նաև անդրադարձավ հարցին՝ ինչի մասին էր խոսքը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, թե ապաշրջափակման վերաբերյալ կողմերի միջև կան խոչընդոտներ և չհաղթահարված խնդիրներ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Աղբյուրը՝ armeniasputnik.am