Քաղաքական

30.05.2023 10:54


Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, թե իբր ՀՀ ԶՈւ–ն մայիսի 29-ին ժամը 19:00-ից մինչև մայիսի 30-ին ժամը 03:55-ը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։

Այս խորագրի վերջին նյութերը